ՀԱՊԿ-ը ՀՀ–ի դուրս գալու դեպքում կպահպանի ներուժը, իսկ Երևանըստիպված է վերադիրքավորվել

https://arm.sputniknews.ru/20261105/hapk-y-hhi-durs-galu-depqum-kpahpani-neruzhy-isk-erevanystipvats-e-veradirqavvorvel-108988578.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/06/1a/77681692_0:0:1424:1067_1920x0_80_0_0_9bbd026a982e26da3f385b3367fa2a35.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)

հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Երևանը այլևս հետաքրքրված չէ ՀԱՊԿ-ի անդամակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալու դեպքում կառույցը կպահպանի իր պաշտպանական ներուժը, իսկ Երևանին անհրաժեշտ կլինի անվտանգության ոլորտում վերակառուցել կապերը՝ նախկին երաշխիքների և ռազմատեխնիկական համագործակցության արտոնյալ պայմանների կորստի դեպքում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ռուսաստանցի սենատոր Սերգեյ Պերմինովը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետՆիկոլՓաշինյանը հայտարարել էր, որ Երևանը այլևս հետաքրքրված չէ ՀԱՊԿ-ին իր մասնակցությամբ։

«ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը դե ֆակտո սառեցրած Հայաստանի՝ կառույցից դուրս գալու իրավական ձևակերպումը նկատելիորեն կվերափոխի տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությունը՝ նեղացնելովՀարավային Կովկասում դրա աշխարհաքաղաքական ընդգրկումը։ Ընդ որում, ռազմատեխնիկական առումով ՀԱՊԿ-ը կպահպանիիրհիմնական պաշտպանական ներուժը, որը կենտրոնացած է արևելաեվրոպական և կենտրոնասիական տարածաշրջաններում», – ասել է սենատորը։

Նրա խոսքով` Երևանի համար այդ քայլը նշանակում է նախկին համակարգային երաշխիքների և ռազմատեխնիկական համագործակցության արտոնյալ պայմանների կորստի դեպքում պաշտպանական կապերի արագացված դիվերսիֆիկացման անհրաժեշտություն:

«Անվտանգության նախկին մեխանիզմների փոխարինման գործընթացը բախվում է օբյեկտիվ մարտահրավերների, քանի որ նոր գործընկերները պատրաստ են Հայաստանին ցուցաբերել առավելապես քաղաքական և մոնիթորինգային աջակցություն, ինչը չի ենթադրում կոշտ ռազմական պարտավորություններ։ Նման վակուումը, երկկողմ պաշտպանական օբյեկտների ապագայի մասին անխուսափելի քննարկման հետ մեկտեղ, կարող է բարդացնել ուժերի տարածաշրջանային հավասարակշռության պահպանումը», – ասել է Պերմինովը։

Նրա կարծիքով` այս ֆոնին Երևանը ստիպված կլինի փխրուն հավասարակշռություն որոնել արևմտյան վեկտորի զարգացման ու տարածաշրջանի առանցքային խաղացողների հետ կայուն հարաբերությունների պահպանման միջև:

«Երևանի դիրքորոշման փոփոխության հեռանկարը դեռ անհայտ է ու մեծապես կախված է ընտրված արտաքին քաղաքական գծի արդյունավետությունից և իրական կայունությունը երաշխավորելու իր կարողությունից։ Եթե գործընկերության նոր ձևաչափերը անվտանգության ոլորտում չբերեն ակնկալվողարդյունքները, իսկներքաղաքական օրակարգը կամ միջազգային հարաբերությունների վերափոխման ընդհանուր աշխարհաքաղաքական արդյունքները պահանջեն պրագմատիկ ճշգրտումներ՝ Հայաստանըկարողէվերադառնալ առավել հավասարակշռված երկխոսության իր ավանդական դաշնակիցների հետ», – կարծում է սենատորը։

Հայաստանը 2024 թվականին հայտարարել է ՀԱՊԿ-ին մասնակցության սառեցման մասին և դադարեցրել անդամավճարների վճարումը։ Միևնույն ժամանակ, կազմակերպության կանոնադրությունը չի նախատեսում անդամակցության սառեցման ընթացակարգ, ուստի պաշտոնապես ՀՀ-ն շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ միասին:

Leave a comment