Ուզբեկստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունունում ծնված Սերխիո Գոռը (Սերգեյ Գորոխովսկի) կարող է դառնալ ԱՄՆ նոր պետքարտուղարը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է ներքին վերադասավորումների Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում պարտությունից հետո. հայտնել է «The Washington Sun»-ը։
Նման կադրային տեղաշարժերից մեկը կարող է լինել Հնդկաստանում ԱՄՆ դեսպան Սերխիո Գորի նշանակումը պետքարտուղարի պաշտոնում։
Վարչակազմը քննարկում է Գոռի պաշտոնի բարձրացումը, քանի որ Թրամփը «պաշտում է այդ տղային»։
Դեսպանը այս բարեհաճությունը ստացել շահավետ գործարքներ առաջարկելու շնորհիվ՝ կազմակերպելով բարձրաստիճան պաշտոնյաների այցելություններ Հնդկաստան և Կենտրոնական Ասիա, նաև ծառայելով որպես Սպիտակ տան հատուկ դեսպան այլ երկրներում, ինչպիսին է Չինաստանը։ Հետագայում Գոռը համարվել է ներկայիս պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վստահելի անձ, միջնորդ Վաշինգտոնի և Ասիայի մեծ մասի միջև։
Այս նվաճումների շնորհիվ Գորը անմիջական կապ է ստացել Թրամփի հետ ու սկսել մասնակցել բարձր մակարդակի հանդիպումների։ Դիվանագետը նաև շփվում է Թրամփի վարչակազմի բոլոր գերատեսչությունների հետ և ազդում է քաղաքացիական ծառայության նշանակումների վրա։
Գոռը Թրամփի պաշտոնավարման երկրորդ կեսին բարձր պաշտոնների համար առաջատար թեկնածուներից մեկն է։ Եթե դեսպանը չփոխարինի Ռուբիոյին, նա կարող է դառնալ նրա տեղակալը՝ փոխարինելով Քրիստոֆեր Լանդաուին։
«The Washington Sun»-ի աղբյուրների համաձայն՝ Լանդաուն իր գործընկերներին խոստացել է հրաժարական տալ, եթե հանրապետականները պարտվեն Կոնգրեսի ընտրություններում։ Ավելի ուշ նա հերքել է դա «The Sun»-ի հետ զրույցում։
Գոռը նաև հրաժարվել է հաստատել, որ պատրաստվում է զբաղեցնել պետքարտուղարի կամ Պետդեպարտամենտի որևէ այլ բարձր պաշտոն։ Նա «The Washington Sun»-ի աղբյուրների պնդումները անվանել է անհեթեթություն և Ռուբիոյին անվանել է «սիրելի ընկեր» և «պատմության մեջ մեծագույն պետքարտուղար», որը հիանալի աշխատանք է կատարում։