https://arm.sputniknews.ru/20261105/chem-patrastvum-ajd-vitshaki-het-hamakerpvel-pashinjany-banakum-inqnaspanutjunneri-masin-108956830.html
Չեմ պատրաստվում այդ վիճակի հետ համակերպվել․ Փաշինյանը՝ բանակում ինքնասպանությունների մասին
Չեմ պատրաստվում այդ վիճակի հետ համակերպվել․ Փաշինյանը՝ բանակում ինքնասպանությունների մասին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ՔԿ նախագահը հայտարարել էր, թե բանակում ինքնասպանության մի քանի դեպքերի պատճառ կարող է լինել աղանդավորական խմբերի ազդեցությունը։ 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T13:23+0400
2026-11-05T13:23+0400
2026-11-05T13:27+0400
բանակ
ինքնասպանություն
ինքնասպանության փորձ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
նիկոլ փաշինյան
արթուր պողոսյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108953396_0:84:1600:984_1920x0_80_0_0_a5021af0ab0905a6acb151b65c5d53ba.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Բանակում ինքնասպանությունների դեպքերի վերաբերյալ բացատրություններ կան, բայց դա չի նշանակում, թե այդ բացատրությունները բավարարում են։ Այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի՝ նոյեմբերի 4-ի աղմկահարույց հայտարարությունը։Ինչպես հայտնել ենք, ՔԿ նախագահն ասաց, որ ՀՀ զինված ուժերում արձանագրված ինքնասպանության մի քանի դեպքերի պատճառ կարող է լինել աղանդավորական խմբերի ազդեցությունը։Նա ընդգծեց, որ չեն կարող դիտորդի նման հետևել տեղի ունեցողին։Հիշեցնենք` ՀՀ–ում զինծառայողի մահվան վերջին դեպքը գրանցվել է հոկտեմբերի 31-ին. ՊՆ զորամասերից մեկում հայտնաբերվել էր զինծառայող Տիգրան Ստեփանյանի դին՝ հրազենային վնասվածքով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108953396_89:0:1512:1067_1920x0_80_0_0_0fa47be817a035cab95cda0dcb61e97e.jpg.webp
բանակ, ինքնասպանություն, ինքնասպանության փորձ, հհ պաշտպանության նախարարություն (պն), նիկոլ փաշինյան, արթուր պողոսյան
բանակ, ինքնասպանություն, ինքնասպանության փորձ, հհ պաշտպանության նախարարություն (պն), նիկոլ փաշինյան, արթուր պողոսյան
Ավելի վաղ ՔԿ նախագահը հայտարարել էր, թե բանակում ինքնասպանության մի քանի դեպքերի պատճառ կարող է լինել աղանդավորական խմբերի ազդեցությունը։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Բանակում ինքնասպանությունների դեպքերի վերաբերյալ բացատրություններ կան, բայց դա չի նշանակում, թե այդ բացատրությունները բավարարում են։ Այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի՝ նոյեմբերի 4-ի աղմկահարույց հայտարարությունը։
«Չեմ պատրաստվում այդ իրադրության հետ համակերպվել, որ մենք շարունակաբար ուղղակի վիճակագրություն արձանագրող պետք է լինենք։ Ես այս ուղերձը շատ հստակ տվել եմ գործընկերներին»,- ասաց ՀՀ վարչապետը։
Նա ընդգծեց, որ չեն կարող դիտորդի նման հետևել տեղի ունեցողին։