Հույս ունենք՝ կհաջողվի առողջացնել հարաբերությունները ՌԴ գործընկերների հետ․ Միրզոյան

https://arm.sputniknews.ru/20261105/hujs-unenq-khajvoghvi-arvoghjacnel-haraberutjunnery-rd-gvortsynkerneri-het-mirzvojan-108955921.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108365528_90:0:1511:1066_1920x0_80_0_0_6857605ae55ecad6c85ee6bd5e8d992b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արարատ միրզոյան, ռուսաստան, արտահանում

արարատ միրզոյան, ռուսաստան, արտահանում

Բաժանորդագրվել

Այլ երկրներ հայկական ապրանքների մատակարարման ծավալն աճում է, բայց դա չի չեղարկում Ռուսաստանի հետ կապերի կարևորությունը, նշել է ՀՀ արտգործնախարարը:

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի արտաքին առևտրում դիվերսիֆիկացիան զարգանում է, բայց դա չի չեղարկում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորությունը: Այդ մասին այսօր ԱԺ պետական–իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշել է, որ դիվերսիֆիկացիան չի նշանակում, որ մատակարարումների երթուղին փոխվելու է դեպի Եվրոպական միություն՝ Ռուսաստանի փոխարեն: Հայկական մրգերի և բանջարեղենի արտահանման համար հեռանկարային ուղղություն են դարձել Պարսից ծոցի երկրները:

«Եվ այստեղ հարց է առաջանում, թե ինչու առաջ դա տեղի չէր ունենում: Այդ տարածաշրջանը աշխարհագրորեն մոտ է, լոգիստիկ հարցերը լուծելի են նույնիսկ ներկայիս պայմաններում»,- հավելել է Միրզոյանը:

Ծաղիկները Հայաստանից ներկայումս արտահանվում են 30 երկիր, ընդ որում՝ ոչ միայն Եվրոպա. Միզրոյանի խոսքով՝ մի քանի խմբաքանակ արդեն ուղարկվել է Թուրքմենստան:

«Բայց եu, իհարկե, հույս ունեմ, որ ռուսաստանցի գործընկերների հետ ևս կհաջողվի համակողմանիորեն քննարկել և, եթե կարող ենք այդ եզրույթը կիրառել՝ առողջացնել մեր հարաբերությունները: Հույս ունեմ՝ արդյունքում սահմանափակումները կհանվեն»,-նշել է նախարարը:

Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։

Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։

Leave a comment