Ղազախով երկաթգիծը պետք է կառուցենք ԹՐԻՓՓ-ին զուգահեռ․ Սուրեն Պարսյան. «Ա1+»

«ԹՐԻՓՓ-ը դարձավ անվտանգային քայլերից մեկը և այս պահին իր գործառույթն անում է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով Մեղրիի երկաթգծի կառուցմանը։

Տնտեսագետը կարծում է, որ ԹՐԻՓՓ-ի տնտեսական ազդեցությունը Հայաստանի համար մեծ չէ։ Տնտեսական գործոնը մի կողմ է դրվել, և աշխարհաքաղաքական գործընթացներ են գնում, որոնք նպատակ ունեն թուլացնել ՌԴ ազդեցությունը տարածաշրջանում։ BuyMaps

Սուրեն Պարսյանը գտնում է, որ ԹՐԻՓՓ-ին զուգահեռ և ԹՐԻՓՓ-ի հետ միաժամանակ պետք է Իջևանի ու Վանաձորի հատվածներում էլ վերականգնել երկաթգիծը։

«Այն ԹՐԻՓՓ-ին այլընտրանք է լինելու։ Նույն եվրոպական, միջինասիական երկրները, տեսնելով, որ ամենակարճ ճանապարհը այնտեղով է անցնում, վստահաբար իրենց բեռների մեծ մասն այդ հատվածով կփոխադրեն»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Հայկական երկաթգծի հավատարմագրային կառավարումը Ռուսաստանից վերցնելու և երրորդ երկրին փոխանցելու հարցին, տնտեսագետը տեսնում է, որ իշխանությունները հետքայլ են արել մտադրությունից։ Ռուսաստանը կտրուկ հրաժարվեց զիջել հավատարմագրային կառավարումը և ի պատասխան՝ դադարեցրեց ընդունել Հայաստանի գյուղմթերքը։ Եվ ՀՀ իշխանություններն առժամանակ դադարեցին ներկայացնել այդ պահանջը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment