WhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

WhatsApp և Telegram սոցիալական հարթակներում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել, որոնք նախարարի հետ որևէ առնչություն չունեն։ Այս մասին հայտնում է նախարարությունը։

«Այդ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում խնդրում ենք՝

Չպատասխանել զանգերին և հաղորդագրություններին։

Չանցնել ուղարկված հղումներով և չբացել կցված ֆայլերը։

Չտրամադրել անձնական կամ ֆինանսական տվյալներ, գաղտնաբառեր և հաստատման կոդեր։

Չկատարել դրամական փոխանցումներ կամ հաղորդագրություններում ներկայացված այլ պահանջներ։

Անհրաժեշտության դեպքում արգելափակել օգտահաշիվը (Block) և բողոքարկել՝ նշելով որպես խարդախություն կամ սպամ (Report)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a comment