4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել

Նոյեմբերի 3-ի երեկոյան Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, չորս ավտոմեքենայի բախման հետևանքով զոհվել է 9 մարդ, ևս 3-ը՝ վիրավորվել։

ՆԳՆ ՓԾ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։55-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության ծառայողներ։

Պարզվել է, որ Օհանավան բնակավայրի մոտակայքում բախվել է չորս ավտոմեքենա․ կա ինը զոհ և երեք վիրավոր։

Տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և դիերը մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Leave a comment