Ռուսաստանը կարող է միանալ Թյուրքական պետությունների կազմակերպությանը

Ռուսաստանը (ՌԴ) դրական է գնահատել Թյուրքական պետությունների կազմակերպությանը (ԹՊԿ) միանալու հնարավորությունը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի անդամակցությունը կազմակերպությանը կլինի «հասկանալի, ողջամիտ և բնական»։

Հոկտեմբերի 30-ին Անկարայում տեղի էր ունեցել ԹՊԿ ղեկավարների խորհրդի 13-րդ գագաթնաժողովը։ Դրա ընթացքում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել էր քննարկել Ռուսաստանի՝ կազմակերպությանը որպես անդամ կամ դիտորդ միանալու հնարավորությունը։ Նա նաև առաջարկել է ստեղծել համագործակցության նոր՝ ԹՊԿ+ ձևաչափ։

Տոկաևի առաջարկին Մոսկվան արձագանքել է դրականորեն։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ պաշտոնական հրավեր դեռ չի ներկայացվել։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում բնակվում են բազմաթիվ թյուրքալեզու ժողովուրդներ, այդ թվում՝ թաթարներ, բաշկիրներ, չուվաշներ, յակուտներ, տուվացիներ և այլ համայնքներ։

 

Աղբյուր՝  Ermeni Haber/El Aziz

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment