ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականների վրա երեք նավթատար լցանավերի պայթելու մասին

https://arm.sputniknews.ru/20261103/ihpk-n-hajtnel-e-hvormuzi-neghucum-akanneri-vra-ereq-navtatar-lcanaveri-pajtelu-masin-108865146.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/1d/105204427_171:0:2902:2048_1920x0_80_0_0_2fc556288dcbf1936891d162e2f42980.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)

հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)

Բաժանորդագրվել

Նավերի անձնակազմերն անջատել էին ռադիոտեղորոշիչ և նավիգացիոն սարքավորումները և փորձել էին անցնել նեղուցով՝ Թեհրանի հետ չհամաձայնեցված երթուղով:

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Երեք նավթատար լցանավեր Հորմուզի նեղուցում պայթել են ծովային ականների վրա: Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):

«Այսօր վաղ առավոտից մինչ հիմա երեք օրինախախտ նավթատար լցանավ, որոնք ընթանում էին Հորմուզի նեղուցում արգելված երթուղով, պայթել են ծովային ականների վրա»,-ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Իրանցի զինվորականների պնդմամբ՝ նավերի անձնակազմերն անջատել էին ռադիոտեղորոշիչ և նավիգացիոն սարքավորումները և փորձել էին անցնել նեղուցով՝ Թեհրանի հետ չհամաձայնեցված երթուղով:

ԻՀՊԿ-ում հայտարարել են, որ վնասված տանկերները շարունակում են այրվել և դրեյֆում են Հորմուզի նեղուցի հարավային ափերի մոտ: Տուժածների և վնասների ծավալների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքին, ինչին Թեհրանը պատասխանեց գրոհներով: Չնայած որոշակի դադարին՝ հակամարտությունը մնում է չկարգավորված, իսկ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը պահպանվում է:

Իրանի և ԱՄՆ-ի դիմակայության ֆոնին Հորմուզի նեղուցով նավագնացությունը գործնականում դադարել է: Այս ռազմավարական կարևոր երթուղով են անցնում նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների զգալի ծավալները: Փոխադրումների խաթարումը հանգեցրել է վառելիքի գների աճի բազմաթիվ երկրներում:

Leave a comment