Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագիրը շուտով կկնքվի։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն երկխոսությունը նպաստում է կուտակված հակամարտային ներուժի նվազեցմանը և հեռանկարում համագործակցության ենթակառուցվածքի ձևավորմանը։ Հույս ենք հայտնում, որ երկու պետությունների միջև համապարփակ խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կկնքվի»,- Մինսկում կայացած Եվրասիական անվտանգության IV միջազգային համաժողովում հայտարարել է Մասադիկովը։
Եվրասիական անվտանգության IV միջազգային համաժողովն անցկացվում է Մինսկում՝ նոյեմբերի 3-4-ը։ Միջոցառմանը մասնակցում է աշխարհի 50 երկրից ավելի քան 600 ներկայացուցիչ։