Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ազգերի լիգայի C2 խմբի Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերն արդեն հասանելի են tickets.ffa.am կայքում և վաճառվելու են միայն առցանց․ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 21։00-ին։

Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Կիպրոս խաղի ոչ ավելի, քան 4 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:

Տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:

Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում:

Leave a comment