ԶՈւ–ում ինքնասպանության որոշ դեպքեր կարող են կապված լինել աղանդների հետ․ ՔԿ նախագահ

https://arm.sputniknews.ru/20261103/zuum-inqnaspanutjan-vorvosh-depqer-karvogh-en-kapvats-linel-aghandneri-het-qk-nakhagah-108846189.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/05/95475480_151:0:1027:657_1920x0_80_0_0_06d088329983bace6fd52979ab7e93db.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արթուր պողոսյան, բանակ, ինքնասպանություն, զինծառայող

հայաստան, արթուր պողոսյան, բանակ, ինքնասպանություն, զինծառայող

Բաժանորդագրվել

Արթուր Պողոսյանը նշեց, որ խոսքը զինված ուժերում արձանագրված ոչ բոլոր ինքնասպանությունների, այլ մի քանի դեպքի մասին է։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ զինված ուժերում արձանագրված ինքնասպանության մի քանի դեպքերի պատճառ կարող է լինել աղանդավորական խմբերի ազդեցությունը։ Ազգային ժողովում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին։

«Մի շարք դեպքերում ինքնասպանություն գործելու պատճառ է հանդիսացել, օրինակ, որոշակի սեկտային հարելը»,– ասաց Պողոսյանը։

ՔԿ նախագահ նշեց, որ դեպքերից մեկում ինքնասպանություն գործած անձի մարմնի վրա հայտնաբերվել են դաջվածքներ, որոնք, ըստ հոգեբանների և մասնագետների, բնորոշ են ինքնասպանության հակում ունեցող անձանց։

«Սա ազգային անվտանգության խնդիր է, և հիմա դրանով մենք պրոցեսներ կսկսենք, և առաջիկայում մեր հանրությունը նաև իրազեկ կլինի այդ բացահայտումներին»,– նշեց Պողոսյանը։

Նա ընդգծեց, որ խոսքը զինված ուժերում արձանագրված ոչ բոլոր ինքնասպանությունների, այլ մի քանի դեպքի մասին է։

Leave a comment