https://arm.sputniknews.ru/20261103/zuum-inqnaspanutjan-vorvosh-depqer-karvogh-en-kapvats-linel-aghandneri-het-qk-nakhagah-108846189.html
ԶՈւ–ում ինքնասպանության որոշ դեպքեր կարող են կապված լինել աղանդների հետ․ ՔԿ նախագահ
ԶՈւ–ում ինքնասպանության որոշ դեպքեր կարող են կապված լինել աղանդների հետ․ ՔԿ նախագահ
Sputnik Արմենիա
Արթուր Պողոսյանը նշեց, որ խոսքը զինված ուժերում արձանագրված ոչ բոլոր ինքնասպանությունների, այլ մի քանի դեպքի մասին է։ 03.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-03T15:50+0400
2026-11-03T15:50+0400
2026-11-03T15:50+0400
հայաստան
արթուր պողոսյան
բանակ
ինքնասպանություն
զինծառայող
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/05/95475480_0:0:1168:657_1920x0_80_0_0_5e4f742201a36b2c8025a72431677073.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ զինված ուժերում արձանագրված ինքնասպանության մի քանի դեպքերի պատճառ կարող է լինել աղանդավորական խմբերի ազդեցությունը։ Ազգային ժողովում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին։ՔԿ նախագահ նշեց, որ դեպքերից մեկում ինքնասպանություն գործած անձի մարմնի վրա հայտնաբերվել են դաջվածքներ, որոնք, ըստ հոգեբանների և մասնագետների, բնորոշ են ինքնասպանության հակում ունեցող անձանց։«Սա ազգային անվտանգության խնդիր է, և հիմա դրանով մենք պրոցեսներ կսկսենք, և առաջիկայում մեր հանրությունը նաև իրազեկ կլինի այդ բացահայտումներին»,– նշեց Պողոսյանը։Նա ընդգծեց, որ խոսքը զինված ուժերում արձանագրված ոչ բոլոր ինքնասպանությունների, այլ մի քանի դեպքի մասին է։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/05/95475480_151:0:1027:657_1920x0_80_0_0_06d088329983bace6fd52979ab7e93db.jpg.webp
հայաստան, արթուր պողոսյան, բանակ, ինքնասպանություն, զինծառայող
հայաստան, արթուր պողոսյան, բանակ, ինքնասպանություն, զինծառայող
Արթուր Պողոսյանը նշեց, որ խոսքը զինված ուժերում արձանագրված ոչ բոլոր ինքնասպանությունների, այլ մի քանի դեպքի մասին է։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ զինված ուժերում արձանագրված ինքնասպանության մի քանի դեպքերի պատճառ կարող է լինել աղանդավորական խմբերի ազդեցությունը։ Ազգային ժողովում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին։
«Մի շարք դեպքերում ինքնասպանություն գործելու պատճառ է հանդիսացել, օրինակ, որոշակի սեկտային հարելը»,– ասաց Պողոսյանը։
ՔԿ նախագահ նշեց, որ դեպքերից մեկում ինքնասպանություն գործած անձի մարմնի վրա հայտնաբերվել են դաջվածքներ, որոնք, ըստ հոգեբանների և մասնագետների, բնորոշ են ինքնասպանության հակում ունեցող անձանց։
«Սա ազգային անվտանգության խնդիր է, և հիմա դրանով մենք պրոցեսներ կսկսենք, և առաջիկայում մեր հանրությունը նաև իրազեկ կլինի այդ բացահայտումներին»,– նշեց Պողոսյանը։
Նա ընդգծեց, որ խոսքը զինված ուժերում արձանագրված ոչ բոլոր ինքնասպանությունների, այլ մի քանի դեպքի մասին է։