ՌԴ–ն և ԱՄՆ–ն շարունակում են շփումները ահաբեկչության դեմ պայքարում. Լավրով

Բաժանորդագրվել

Նախարարն ընդգծել է, որ ահաբեկչության դեմ պայքարով պետք է զբաղվեն բոլոր հատուկ ծառայությունները։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն շարունակում են ահաբեկչության դեմ պայքարում տվյալների փոխանակման շփումները։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Եթե Միացյալ Նահանգները իմանա նախապատրաստվող ահաբեկչության մասին և տեղեկացնի մեզ, կարծում եմ, որ դա հատուկ ծառայությունների բնականոն աշխատանքի արդյունքն է։ Մենք, ի դեպ, ժամանակին նույնպես օգնել ենք ամերիկացիներին։ Շփումների այս տեսակը շարունակվում է»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա։

Լավրովի խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարով պետք է զբաղվեն բոլոր հատուկ ծառայությունները։

«Եվ երբ նրանք տիրապետում են տեղեկատվությանը, իհարկե, ահաբեկչությունները կանխելու համար պետք է փոխանցեն ունեցած տեղեկությունները», – հավելել է նախարարը:

Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ-ի և Իրանի հակամարտության հանգուցալուծման որոնմանը. Լավրով

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր, որ դիվանագիտական առաքելությանը ստույգ հայտնի է այդ օրը «Ցարիցինո» արգելոց-թանգարանում իրականացվելիք ահաբեկչության մասին։ Ռուսաստանի ԱԴԾ-ն հաստատել էր ԱՄՆ-ից ստացված ազդանշանի մասին տվյալները։

Leave a comment