Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վաշինգտոնն ու Թեհրանը շարունակում են հավատարիմ մնալ բանակցային գործընթացին և ներկայումս դիտարկում են հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկները, հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջեդ բին Մոհամեդ ալ-Անսարին։
«Երկու կողմերն էլ ներկայումս քննարկում են մեր ներկայացրած գաղափարներն ու առաջարկները», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
«Երկու պետություններն էլ հավատարիմ են մնում բանակցային գործընթացին, և մենք առաջարկներ ենք փոխանակում իրական ժամանակի ռեժիմով», – հավելել է դիվանագետը։