Հայաստանում 2026 թվականի առաջին 9 ամիսներին հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման և արդյունահանված ծավալները թաքցնելու 114 դեպք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը` հավելելով, որ դրանցից 90-ով շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է ավելի քան 254 մլն դրամ`705 հազար դոլար։
Տեսչական մարմինը հավելել է, որ հայտնաբերված 114 դեպքից 24-ն արձանագրվել է ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերություններում իրականացված ստուգումների, իսկ 90-ը՝ տեսչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների շրջանակում։
Ապօրինի արդյունահանված և թաքցված ոչ մետաղական օգտակար հանածոների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 11,7 մլն խմ։