https://arm.sputniknews.ru/20261103/evrvopajum-arajin-ory-che-vor-paterazm-e-yntanum-bajc-eahk-ic-ardzaganq-chka-lukashenkvo-108839709.html
Եվրոպայում առաջին օրը չէ, որ պատերազմ է ընթանում, բայց ԵԱՀԿ-ից արձագանք չկա. Լուկաշենկո
Եվրոպայում առաջին օրը չէ, որ պատերազմ է ընթանում, բայց ԵԱՀԿ-ից արձագանք չկա. Լուկաշենկո
Sputnik Արմենիա
Ինչպես նշել է Բելառուսի առաջնորդը, ԵԱՀԿ-ն այժմ համաշխարհային և եվրոպական գործընթացների հետնամասում է։ 03.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-03T14:13+0400
2026-11-03T14:13+0400
2026-11-03T14:13+0400
ալեքսանդր լուկաշենկո
եահկ
եվրոպա
https://cdn.am.imgsputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Եվրոպայում առաջին օրը չէ, որ պատերազմ է ընթանում, բայց ԵԱՀԿ-ից արձագանք չկա։Ինչպես նշել է Բելառուսի առաջնորդը, ԵԱՀԿ-ն այժմ համաշխարհային և եվրոպական գործընթացների հետնամասում է։«Սպասում ենք, երբ ԵԱՀԿ-ն կսկսի զբաղվել անվտանգության և համագործակցության հարցերով։ Վաղուց էր պետք հանդես գալ ԵԱՀԿ պետությունների ղեկավարների նիստի մասին նախաձեռնությամբ՝ մեր եվրոպական հարցերը քննարկելու համար։ Դրանք շատ, շատ հեռու են իդեալական լինելուց… ԵԱՀԿ-ն այժմ համաշխարհային և եվրոպական գործընթացների ետնաբեմում է», – հայտարարել է Լուկաշենկոն։Բելառուսի նախագահն ընդգծել է, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը պետք է վերադառնա իր մասնագիտական պարտականություններին և աշխատի անվտանգության ուղղությամբ։Միևնույն ժամանակ, աշխարհը երբեք այսքան արագ չի փոխվել, որքան հիմա, խոշոր երկրների միջև առճակատման մակարդակը հասել է սահմանագծին, աշխարհում հակամարտության ներուժը հասել է կրիտիկական կետի, հայտարարել է նախագահ Լուկաշենկոն։Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային համաժողովը տեղի է ունենում նոյեմբերի 3-4-ը 50 երկրների ավելի քան 600 ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մասնակիցների թվում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաև Միութենական պետության, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՇՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարության ներկայացուցիչներ։
եվրոպա
2026
Լուրեր
am_HY
ալեքսանդր լուկաշենկո, եահկ, եվրոպա
ալեքսանդր լուկաշենկո, եահկ, եվրոպա
Ինչպես նշել է Բելառուսի առաջնորդը, ԵԱՀԿ-ն այժմ համաշխարհային և եվրոպական գործընթացների հետնամասում է։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Եվրոպայում առաջին օրը չէ, որ պատերազմ է ընթանում, բայց ԵԱՀԿ-ից արձագանք չկա։
«ԵԱՀԿ-ի համար սա լուրջ մարտահրավեր է։ Ոչ մի արձագանք այդ կազմակերպությունից։ Հնարավոր է՝ այն գոյություն ունի, բայց ես դրա մասին ոչինչ չգիտեմ։ Բայց ԵԱՀԿ անդամ պետությունների ղեկավարները պետք է, որ իմանային այդ մասին», –ՌԻԱ Նովոստին մեջբերում է Եվրասիական անվտանգության IV միջազգային համաժողովին Լուկաշենկոյի հնչեցրած խոսքերը։
Ինչպես նշել է Բելառուսի առաջնորդը, ԵԱՀԿ-ն այժմ համաշխարհային և եվրոպական գործընթացների հետնամասում է։
«Սպասում ենք, երբ ԵԱՀԿ-ն կսկսի զբաղվել անվտանգության և համագործակցության հարցերով։ Վաղուց էր պետք հանդես գալ ԵԱՀԿ պետությունների ղեկավարների նիստի մասին նախաձեռնությամբ՝ մեր եվրոպական հարցերը քննարկելու համար։ Դրանք շատ, շատ հեռու են իդեալական լինելուց… ԵԱՀԿ-ն այժմ համաշխարհային և եվրոպական գործընթացների ետնաբեմում է», – հայտարարել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահն ընդգծել է, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը պետք է վերադառնա իր մասնագիտական պարտականություններին և աշխատի անվտանգության ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, աշխարհը երբեք այսքան արագ չի փոխվել, որքան հիմա, խոշոր երկրների միջև առճակատման մակարդակը հասել է սահմանագծին, աշխարհում հակամարտության ներուժը հասել է կրիտիկական կետի, հայտարարել է նախագահ Լուկաշենկոն։
«Այսօրվա միջոցառումից նոր գաղափարներ ենք սպասում այն մասին, թե ինչպես կարող ենք բոլորս նվազեցնել հակամարտության ներուժը, որը կրիտիկական կետի է հասել», – նշել է Լուկաշենկոն Մինսկի IV համաժողովում։
Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային համաժողովը տեղի է ունենում նոյեմբերի 3-4-ը 50 երկրների ավելի քան 600 ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մասնակիցների թվում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաև Միութենական պետության, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՇՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարության ներկայացուցիչներ։