Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը սրտի կանգ է ունեցել մրցակցից հարված ստանալու հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Տեներիֆեի» հարձակվող Խեսուս դե Միգելը սրտի կանգ է ունեցել «Անդորրայի» դեմ Իսպանիայի Լա Լիգա-2-ի 12-րդ տուրի հանդիպման վերջնամասում:

Ավելացված ժամանակում 30-ամյա իսպանացի ֆուտբոլիստը ծնկով հարված է ստացել «Անդորրայի» դարպասապահի Խեսուս Օվոնոյից և կորցրել է գիտակցությունը։ Խեսուս Օվոնոն կարմիր քարտ է ստացել կոպիտ խաղի համար։

Դե Միգելն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը կայուն է, հաղորդում է «Տեներիֆեի» մամուլի ծառայությունը։

«Տեներիֆե» – «Անդորրա» հանդիպումը անավարտ է մնացել 2:2 հաշվի ժամանակ: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը եղել է դաշտի տերերի փոխարինողների թվում, սակայն խաղաժամանակ չի ստացել:
Դավիթ Եղիազարյան

Leave a comment