Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Մեքսիկայի դեսպանին․ քննարկվել են համագործակցության խորացման հարցեր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլեգաս Մեխիասին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման հնարավորություններին՝ ընդգծելով երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ակտիվացման և փորձի փոխանակման կարևորությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Leave a comment