Շիրակի նախկին մարզպետը նշանակվել է ՀԵՑ-ի` Գյումրու ցանցի պետ – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

ՀՀ Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր, ԱԻ փոխնախարար Կարեն Սարուխանյանը ստանձնել է ՀԷՑ ՓԲԸ–ի` Գյումրու ցանցի պետի պաշտոնը։ Այդ մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր էջում։

«Ուղիղ եռամսյա դադարից և հանգստից հետո այսօրվանից ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով, ստանձնում եմ Գյումրու ցանցի պետի պատասխանատու պաշտոնը»,– գրել է նա։

Սարուխանյանի խոսքով` այս ընթացքում ստացել է աշխատանքի տարբեր առաջարկներ՝ թե՛ մասնավոր հատվածից, թե՛ պետական և համայնքային կառավարման ոլորտներից, սակայն նախընտրել է գործունեությունը շարունակել Գյումրիում։

Կարեն Սարուխանյանը Շիրակի մարզպետ է նշանակվել 2018թ–ի հունիսի 1–ին և պաշտոնավարել է մինչև 2019–ի հունվարի 14–ը։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Sputnik Արմենիա

Leave a comment