Sputnik Armenia. Մոսկվայում գործարար Խորեն Ղազարյանի կնոջ և 9-ամյա դստեր սպանության մեջ մեղադրվողը դատապարտվել է ցմահ ազատազրկման։
Ալեքսեյ Մելնիչուկը (լուսանկարում) սպանությունը կատարել էր 2015 թվականին՝ Մոսկվայի կենտրոնում։
Դատավճռի հրապարակման ժամանակ Ղազարյանը չի կարողացել զսպել արցունքները, հայտնում է Shot-ը։
Սկզբում գլխավոր կասկածյալը հենց Ղազարյանն էր։ Նա 9 ամիս անցկացրել է նախնական կալանքի տակ, ևս 8 ամիս՝ տնային կալանքի։ Մեղադրանքները նրա վրայից հանվել են 1,5 տարի անց։ Իսկ իրական մարդասպանը ձերբակալվել է միայն 2025 թվականին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)