Վառելիքի գները բարձրացել են Ծոցում մղվող պատերազմի պատճառով․ Բիլ Քլինթոն

Միսիսիպիի բնակիչները հասկանում են, թե ինչու է այն, ինչ նախկինում իրենց գրպանին հարմար էր, այժմ դարձել անհասանելի․ հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը։

«Նրանք շատ լավ գիտեն, որ վառելիքի գները բարձրացել են Ծոցում մղվող պատերազմի պատճառով»,- ընդգծել է Քլինթոնը։

«Որքան էլ չցանկանամ ասել, բայց նախագահ Թրամփը հիմնականում մտածում է ինքն իր մասին։ Ի վերջո, ո՞վ կցանկանա վերանվանել Քենեդիի կենտրոնը միայն այն պատճառով, որ այնտեղ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել։ Այստեղ ինչ-որ բան այն չէ։ Դուք դա գիտեք։ Ես դա գիտեմ։ Նույնիսկ իրենք գիտեն դա»,- հայտարարել է նախկին նախագահը։

Leave a comment