https://arm.sputniknews.ru/20261102/kargavvorman-harcum-gndakn-amni-dashtum-e-irani-agn-108784363.html
Կարգավորման հարցում գնդակն ԱՄՆ–ի դաշտում է․ Իրանի ԱԳՆ
Կարգավորման հարցում գնդակն ԱՄՆ–ի դաշտում է․ Իրանի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Դիվանագետը նշել է, որ Հորմուզի նեղուցը բացելու իրանական ծրագրի իրագործումը միանգամայն իրատեսական է։ 02.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-02T12:46+0400
2026-11-02T12:46+0400
2026-11-02T12:47+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
իսմայիլ բաղայի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_0:78:1200:753_1920x0_80_0_0_3972e311085d3c28d4f857ad0bf86868.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Իրանի հետ հակամարտության կարգավորման հարցում գնդակն ԱՄՆ-ի դաշտում է: Այս հայտարարությունն արել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:Միաժամանակ նա նշել է, որ Հորմուզի նեղուցը բացելու իրանական ծրագրի իրագործումը միանգամայն իրատեսական էԻրանցի դիվանագետի խոսքով՝ Թեհրանի պահանջները բավարարելուց հետո հնարավոր կլինի խոսել ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացը շարունակելու մասին:Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանեց իր կողմից հարվածներով: Չնայած հակամարտությունում դադար է նկատվում, այն մնում է չկարգավորված, և առկա են ռազմական գործողությունների վերսկսման ռիսկեր:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_133:0:1200:800_1920x0_80_0_0_d03b4410482891c3fbbd5c43ba2bd8ff.jpg.webp
ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, իսմայիլ բաղայի
ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, իսմայիլ բաղայի
Դիվանագետը նշել է, որ Հորմուզի նեղուցը բացելու իրանական ծրագրի իրագործումը միանգամայն իրատեսական է։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Իրանի հետ հակամարտության կարգավորման հարցում գնդակն ԱՄՆ-ի դաշտում է: Այս հայտարարությունն արել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
Միաժամանակ նա նշել է, որ Հորմուզի նեղուցը բացելու իրանական ծրագրի իրագործումը միանգամայն իրատեսական է
«Գնդակն ԱՄՆ-ի դաշտում է, քանի որ մենք միանգամայն հստակ շարադրել ենք մեր պահանջները: Ոչ մի վերջնական գործարք չի կարող կնքվել, իսկ Հորմուզի նեղուցը չի բացվի և անվտանգ չի լինի, քանի դեռ ծովային շրջափակումը չի վերացվել, իսկ Իրանի պահանջները հաշվի չեն առնվել»,- ասել է Բաղային:
Իրանցի դիվանագետի խոսքով՝ Թեհրանի պահանջները բավարարելուց հետո հնարավոր կլինի խոսել ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացը շարունակելու մասին:
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանեց իր կողմից հարվածներով: Չնայած հակամարտությունում դադար է նկատվում, այն մնում է չկարգավորված, և առկա են ռազմական գործողությունների վերսկսման ռիսկեր:
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։