SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ hոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզային քրեական ոստիկանության վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երկու քաղաքացի տարբեր օրերին Կոտայքի մարզում գործող «Դիվա» գիշերային ակումբի տնօրենի նկատմամբ փորձել են շորթում իրականացրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` քրեական ոստիկանները պարզել են, որ այդ տարվա փետրվար ամսին նշված ակումբ է զանգահարել Արման Սարգսյան անվամբ մեկը և ներկայացել է, որ ինքը «Առաջին լրատվական» կայքի լրագրող է ու առաջարկել է 80 հազար դրամ գումարի դիմաց գովազդել գիշերային ակումբը, սակայն մերժում ստանալուց հետո սպառնացել է վատաբանել ու վարկաբեկել «Դիվա» ակումբի գործունեությունը: Քրեական ոստիկանները պարզել են նաև, որ այս տարվա սեպտեմբերին նշված ակումբ է այցելել 21-ամյա Գեորգի Թարջումանյանը, ով հանրությանը հայտնի է բլոգեր «Գեորգիքս», եւ ցանկացել է հանդիպել ակումբի տնօրինության հետ՝ առաջարկելով 180 հազար դրամ գումարի դիմաց գովազդել ակումբը, ինչը տնօրինությունը մերժել է, ինչից հետո «Գեորգիքսը» սպառնացել է վարկաբեկել ակումբն ու անձնակազմին։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում «Գեորգիքսը» դարձյալ այցելել է «Դիվա» գիշերային ակումբ և պահանջել, որ իրեն անվճար ծառայություններ մատուցեն, ինչը դարձյալ մերժվել է, որից հետո վերջինը սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածել, որում վարկաբեկել է ակումբի տնօրինությանն ու աշխատակիցներին։
Դրանից հետո «Դիվա» ակումբ է զանգահարել «Առաջին լրատվական» կայքի լրագրող ներկայացած Ա․ Սարգսյանը և առաջարկել լավ տեղեկատվություն հրապարակել ակումբի մասին, ինչը սակայն ակումբի տնօրինությունը մերժել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական ոստիկանները պարզել են, որ Գեորգի Թարջումանյանը հաշվառված է Տավուշի մարզի Իջևան քաղաքում, իսկ Ա․ Սարգսյանը հաշվառված է Երևան քաղաքում։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: