Միրզոյանը Եգիպտոսի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ համագործակցության հարցեր

Բաժանորդագրվել

Նախարարների երկկողմ հանդիպմանն անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի, միջազգային համագործակցության և արտերկրում բնակվող եգիպտացիների հարցերով նախարար Բադր Աբդելատիի հետ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցեր, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված հնարավոր քայլերը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ»,– ասված է հաղորդագրության մեջ։

Նախարարությունից հայտնում են նաև, որ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ կարևորելով նաև խաղաղության օրակարգի հետևողական առաջմղման հարցում միջազգային գործընկերների կառուցողական դերակատարությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերին։

Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերը։

Leave a comment