Նոր առանցք Թեհրանի շուրջ. ինչ է նշանակում Պակիստան–Սաուդյան Արաբիա–Թուրքիա–Իրան մերձեցումը

https://arm.sputniknews.ru/20261031/nvor-arancq-tehrani-shurj-inch-e-nshanakum-pakistansaudjan-arabiaturqiairan-merdzecumy-108701642.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1e/108701171_253:0:2301:1536_1920x0_80_0_0_1b12237f3b5a17f7dd7811b6b7fcda01.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մեքքա, համաձայնագիր, իրանի իսլամական հանրապետություն, սաուդյան արաբիա, պակիստան, թուրքիա, տարածաշրջան , ռուսաստան, չինաստան

մեքքա, համաձայնագիր, իրանի իսլամական հանրապետություն, սաուդյան արաբիա, պակիստան, թուրքիա, տարածաշրջան , ռուսաստան, չինաստան

Բաժանորդագրվել

Արևելագետը կարծում է, որ այս գործընթացը կարելի է դիտարկել Չինաստանի և Ռուսաստանի կողմից «նոր աշխարհակարգի» ձևավորման ընդհանուր շրջանակում։

Արևելագետ Քրիստինա Գրիգորյան–Ֆրանկյանը Sputnik Արմենիայի համար

Թեհրանում կայացած քառակողմ հանդիպումը` Մեքքայի համաձայնագրի երկրների և Իրանի միջև, պաշտոնապես նպատակ ունի կանխել տարածաշրջանում լարվածության հետագա աճը և ճանապարհ բացել համաձայնության համար։

Հայտնել էինք, որ հոկտեմբերի 26-ին Թեհրանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հյուրընկալել է Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակություններին։ Բանակցություններին մասնակցել են Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրը, Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բին Սալմանը և Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալըն։ Իրանի ներկայացուցիչն ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային էր և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Հանդիպումից հետո վերջնական համաձայնագիր կամ համատեղ հռչակագիր չի հրապարակվել։ Սակայն հանդիպման ձևաչափն ու կազմը թույլ են տալիս խոսել ավելիի մասին, քան դիվանագիտական միջնորդությունն է. տարածաշրջանում ձևավորվում է չորս երկրների շահերի մերձեցում Իսրայելի և ԱՄՆ-ի ազդեցության դեմ։

Եմենում Սաուդյան Արաբիայի քաղաքական իրավիճակը բարդանում է հութիների և, մյուս կողմից, Հարավային անցումային խորհրդի (STC՝ Եմենի հարավային շրջանների անջատողական քաղաքական և ռազմական խմբավորում) պատճառով։ Իրանի հետ հարաբերությունների կայունացումը և «Մեքքայի պաշտպանական դաշինքի» շրջանակում համագործակցությունը կարող են օգնել Ռիադին պաշտպանվել հութիներից և թուլացնել STC-ի դիրքերը։

ԱՄԷ-ն՝ Իսրայելի «Տրոյական ձին» տարածաշրջանում

Այս համատեքստում առանձնանում է Արաբական Միացյալ Էմիրությունների դերը։ ԱՄԷ-ն տարածաշրջանում գործում է որպես Իսրայելի «տրոյական ձի», և հենց դա է Ռիադին ու Անկարային մղում փնտրել այլընտրանքային դաշնակիցներ ու անվտանգային համագործակցության նոր ձևաչափեր։

Իրանի կայունությունը` անվտանգության երաշխիք

Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի համար սեփական անվտանգության կարևոր երաշխիք է Իրանի ներկայիս կառավարության պահպանումը: Այդ երաշխիքը հնարավոր է ապահովել միայն չորս երկրների ռազմական դաշինքի պայմաններում: Այլ կերպ՝ Իրանի թուլացումը կամ փլուզումը կստեղծի անվտանգային վակուում, որից կշահեն Իսրայելը և ԱՄՆ-ը, և ոչ թե տարածաշրջանի իսլամադավան պետությունները:

Թուրքիայի և Իսրայելի լարվածությունը Սիրիայում նույնպես մղում է Անկարային դեպի Թեհրան։ Երկու երկրներն էլ շահագրգռված են, որ Սիրիայում Իսրայելի ռազմական և քաղաքական ներկայությունը չամրապնդվի։

«Նոր աշխարհակարգի» համատեքստում

Այս գործընթացը կարելի է դիտարկել Չինաստանի և Ռուսաստանի կողմից «նոր աշխարհակարգի» ձևավորման ընդհանուր շրջանակում։ Եթե Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Իրանը կարողանան համակարգել իրենց անվտանգային քաղաքականությունը, Մերձավոր և Հարավային Ասիայի հանգույցում կձևավորվի նոր ուժային կենտրոն, որն ավելի քիչ կախված կլինի Վաշինգտոնից։ Իրանի հետ հարաբերությունների կայունացումը և «Մեքքայի պաշտպանական դաշինքի» շրջանակում համագործակցությունը կարող են օգնել Ռիադին պաշտպանվել հութիներից և թուլացնել STC-ի դիրքերը։

Ըստ Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի՝ այս տարվա օգոստոսի 7-ին ստորագրած պայմանագրի՝ դաշինքը մինչ այժմ եռակողմ է, իսկ Իրանի հնարավոր ներգրավումն այս փուլում կանխատեսում է միայն։

Leave a comment