Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի և լեհական «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից ապաքինվելուց հետո:

27-ամյա ֆուտբոլիստը «Լեգիայի» կազմում մասնակցել է «Գունիկի» դմ Լեհաստանի առաջնության 13-րդ տուրի խաղին, որն ավարտվել է 0:0 հաշվով: Բիչախչյանը փոխարինման է մտել 73-րդ րոպեին:

Վահան Բիչախչյանը նախորդ անգամ հանդիպման մասնակցել էր օգոստոսի 2-ին: Վնասվածքի պատճառով կիսապաշտպանը բաց էր թողել նաև Հայաստանի հավաքականի նախորդ հավաքը:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment