Ռուբիոն հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարարի հետ՝ Թրամփ-Սի սպասվող գագաթնաժողովից առաջ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։

Վան Յին կոչ է արել 2026 թվականը դարձնել այն տարին, երբ Չինաստանը և Միացյալ Նահանգները կշարժվեն դեպի փոխադարձ հարգանք։

Երկու կողմերն էլ համաձայնել են ամրապնդել երկխոսությունն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում և խթանել հարաբերությունների կայուն զարգացումը։

«Եթե մենք հավատարիմ մնանք հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխադարձության սկզբունքներին, կարող ենք լուծումներ գտնել երկու կողմերին էլ հուզող մտահոգությունները լուծելու և մեր տարաձայնությունները պատշաճ կերպով կառավարելու համար», – չին նախարարի խոսքերն է մեջբերել «Սինհուան»։

Հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ապրիլին Չինաստան նախատեսված գագաթնաժողովի համար նախատեսված այցի նախապատրաստական ​​​​աշխատանքների ֆոնին։

Leave a comment