ԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների միասնական թեկնածու Արծվիկ Մինասյանը ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ։
Մինասյանն ընտրվեց 58 կողմ ձայնով, դեմ էին 42-ը։
Ենթարկվելով օրենքի պահանջին՝ Մինասյանը դադարեցրել է անդամակցությունը ՀՅԴ -ին։ Համաձայն օրենսդրության և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի՝ հանձնաժողովն ինքնավար պետական մարմին է, նրա անդամը չի կարող կուսակցական լինել։