Սպիտակ տանը տեղի ունեցավ Հելոուինի ավանդական տոնակատարությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը հանդիպեցին երեխաների հետ և քաղցրավենիք բաժանեցին։
Հյուրերը կրում էին ամերիկյան Հելոուինին բնորոշ կոստյումներ՝ ներկայանալով զինվորականների, արտակարգ իրավիճակների ծառայողների, մարզիկների, Դիսնեյի հերոսների և սուպերհերոսների կոստյումներով։
Երեխաների շարքում աչքի ընկավ երեխաներից մեկը, որը միջոցառմանը ներկայացել էր ռուսական տանկային անձնակազմի անդամի հագուստով, նրան ուղեկցող աղջկն էլ հագել էր ավանդական ռուսական սարաֆան և կրում էր կոկոշնիկ։
Սպիտակ տան տարածքը զարդարված էր դդումներով, աշնանային տերևներով և դեկորատիվ չղջիկներով։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի նվագախմբի կենդանի կատարումն ավելի էր շեշտում տոնական մթնոլորտը։
Մի պահ Թրամփը նույնիսկ պարել է «Ուրվականներ որսացողները» (Ghostbusters) ֆիլմի հայտնի երաժշտության ներքո։