ՀՀ–ն ու Հնդկաստանը քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել. ի՞նչ հարցեր են քննարկվել

https://arm.sputniknews.ru/20261030/hhn-u-hndkastany-qaghaqakan-khvorhrdakcutjunner-en-anckacrel-inch-harcer-en-qnnarkvel-108698513.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1e/108697500_71:0:1210:854_1920x0_80_0_0_0cbaa4152728a8c5317dcc257ce187a7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հնդկաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), մնացական սաֆարյան

հայաստան, հնդկաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), մնացական սաֆարյան

Բաժանորդագրվել

Կողմերը կարևորել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունն ու երկկողմ օրակարգի ընդլայնումը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանության, առևտրի, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։

Հոկտեմբերի 29-ին Նյու Դելիում կայացել են Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի գերատեսչությունների միջև 12-րդ քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղար Սիբի Ջորջի գլխավորությամբ:

Գերատեսչությունից նշել են, որ կողմերը քննարկել են հայ-հնդկական հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ կարևորելով բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունն ու երկկողմ օրակարգի ընդլայնումը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պաշտպանության, առևտրի, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և դեղագործության, հաղորդակցության, կրթության, մշակույթի ու զբոսաշրջության ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։

Քննարկվել է նաև միջազգային հարթակներում երկու երկրների փոխգործակցության խորացումը։

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային զարգացումներին։ Մնացական Սաֆարյանը ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման ծրագրերը, այդ թվում՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման ընթացքը։

Leave a comment