https://arm.sputniknews.ru/20261030/belarusum-argelel-en-hajkakan-arame-ev-vracakan-shivoji-maran-kvonjakneri-vatsharqy-108695017.html
Բելառուսում արգելել են հայկական «Արամե» և վրացական «Շիոյի մառան» կոնյակների վաճառքը
Բելառուսում արգելել են հայկական «Արամե» և վրացական «Շիոյի մառան» կոնյակների վաճառքը
Sputnik Արմենիա
Փորձաքննությամբ պարզվել է, որ որպես կոնյակ ներկայացվող խմիչքները չեն համապատասխանում այդ արտադրատեսակի համար սահմանված պահանջներին։ 30.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-30T15:31+0400
2026-10-30T15:31+0400
2026-10-30T15:31+0400
կոնյակ
արգելք
բելառուս
հայաստան
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/963/85/9638529_0:7:1600:907_1920x0_80_0_0_900374d96913fe8848d731a0378a9e6b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Բելառուսում արգելվել է երկու տեսակի կոնյակի՝ հայկական 7 տարվա հնեցման «Արամե»-ի և վրացական 8 տարվա հնեցման «Շիոյի մառան»-ի ներմուծումն ու վաճառքը։ Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը` հղում անելով Բելառուսի Պետական ստանդարտացման կոմիտեին։Փորձաքննությունների արդյունքում, ըստ Պետական ստանդարտացման կոմիտեի, պարզվել է, որ արտադրողների կողմից որպես բարձրորակ կոնյակ ներկայացվող հայկական և վրացական խմիչքները չեն համապատասխանում ոչ միայն որակի սահմանված պահանջներին, այլև կոնյակ համարվելու համար անհրաժեշտ չափանիշներին։Նշված է, որ երկու արտադրատեսակն էլ չեն համապատասխանում Մաքսային միության՝ սննդամթերքի անվտանգության և մակնշման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերին, ինչպես նաև կոնյակի համար սահմանված ընդհանուր տեխնիկական բնութագրերին։«Արտադրողի կողմից սպառողական փաթեթավորման մակնշման մեջ նշված անվանումը հավաստիորեն չի բնութագրում սննդամթերքը և թույլ չի տալիս այն նույնականացնել այդ անվանմամբ»,– նշել են կոմիտեից։Հայկական և վրացական նշված կոնյակների ներմուծումն ու իրացումը Բելառուսի տարածքում կարգելվի 2026 թվականի հոկտեմբերի 31-ից։
բելառուս
վրաստանի հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/963/85/9638529_0:0:1600:1200_1920x0_80_0_0_89219901883cff7a5e41731af4c8f4eb.jpg.webp
կոնյակ, արգելք, բելառուս, հայաստան, վրաստանի հանրապետություն
կոնյակ, արգելք, բելառուս, հայաստան, վրաստանի հանրապետություն
Փորձաքննությամբ պարզվել է, որ որպես կոնյակ ներկայացվող խմիչքները չեն համապատասխանում այդ արտադրատեսակի համար սահմանված պահանջներին։
Փորձաքննությունների արդյունքում, ըստ Պետական ստանդարտացման կոմիտեի, պարզվել է, որ արտադրողների կողմից որպես բարձրորակ կոնյակ ներկայացվող հայկական և վրացական խմիչքները չեն համապատասխանում ոչ միայն որակի սահմանված պահանջներին, այլև կոնյակ համարվելու համար անհրաժեշտ չափանիշներին։
Նշված է, որ երկու արտադրատեսակն էլ չեն համապատասխանում Մաքսային միության՝ սննդամթերքի անվտանգության և մակնշման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերին, ինչպես նաև կոնյակի համար սահմանված ընդհանուր տեխնիկական բնութագրերին։
«Արտադրողի կողմից սպառողական փաթեթավորման մակնշման մեջ նշված անվանումը հավաստիորեն չի բնութագրում սննդամթերքը և թույլ չի տալիս այն նույնականացնել այդ անվանմամբ»,– նշել են կոմիտեից։
Հայկական և վրացական նշված կոնյակների ներմուծումն ու իրացումը Բելառուսի տարածքում կարգելվի 2026 թվականի հոկտեմբերի 31-ից։