«Տնտեսական մեկուսացում» գործողության շրջանակներում Իրանի վարչակարգը զրկվում է աջակցության մնացած աղբյուրներից, մինչդեռ նրա դաշնակիցներն ու պրոքսի խմբավորումները բախվում են աճող ճնշման․ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարը Սկոտ Բեսենտը։
Բեսենտի խոսքով՝ Թեհրանը դժվարություններ ունի միջոցների փոխանցման հարցում, իսկ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն «ի վիճակի չէ անգամ վճարել իր ծառայողներին»։ «Մենք սահմանափակում ենք իրանական վարչակարգի հնարավորությունները՝ ֆինանսավորելու հութիներին, «Համաս»-ին և «Հեզբոլլահ»-ին։ Մենք թույլ չենք տա Թեհրանին շարունակել հովանավորել նրանց ահաբեկչական գործունեությունը»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը CNBC-ին։