Սա Ալիևի առաջարկն է, որը մենք մերժում ենք․ Աննա Գրիգորյանը՝ նոր Սահմանադրության մասին

https://arm.sputniknews.ru/20261030/sa-alievi-arajarkn-e-vory-menq-merzhum-enq-anna-grigvorjany-nvor-sahmanadrutjan-masin-108691945.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107681610_128:0:1155:770_1920x0_80_0_0_7ce18c1f5069860f8da694ee70d0bc50.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

աննա գրիգորյան, նարեկ կարապետյան, սահմանադրություն, աժ (ազգային ժողով)

աննա գրիգորյան, նարեկ կարապետյան, սահմանադրություն, աժ (ազգային ժողով)

Բաժանորդագրվել

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստանը» հայտարարեց, որ մեր երկրում «ալիևյան սահմանադրությունը» չի կարող անցնել։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել նոր Սահմանադրության ընդունմանն ուղղված որևէ գործընթացի և դեմ է քվեարկելու իշխանության առաջարկած սահմանադրական փոփոխություններին։ Այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Շեշտում է՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ խորհրդարանում է հայտնվում որոշակի գործողություններ կատարելու մանդատով, իսկ իրենց ընտրողները նման մանդատ չեն տվել։

«Նիկոլ Փաշինյանը նախընտրական փուլում գնացել է, ժողովրդին ասել՝ «ինձ ընտրեք, և մենք կփոխենք Սահմանադրությունը»։ Մենք էլ գնացել ենք և ասել՝ «եթե մեզ ընտրեք, թույլ չենք տալու, որ Սահմանադրությունը փոխվի»։ «Հայաստան» խմբակցությունը չի կարող մասնակցել մի գործընթացի, որը հակասում է ընտրողներին տված իր խոստմանը։ Հետևաբար այդ առաջարկն անընդունելի է մեզ համար, և մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան սահմանադրությանը։ Մեր դիրքորոշումը աներկբա է, առաջարկն անընդունելի է»,– նշեց Գրիգորյանը։

Հավելեց՝ նոր Սահմանադրության ընդունումը դա ոչ թե միայն իշխանության, այլև Ալիևի առաջարկն է, որն իրենք մերժում են։

Ինչ վերաբերում է հնարավոր ճնշումներին, Գրիգորյանը նշեց՝ ոչինչ չի կարող իրենց ստիպել փոխել դիրքորոշումը։

Այսօր ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն էր հայտարարել, որ մեր երկրում «ալիևյան սահմանադրությունը» չի կարող անցնել։

Leave a comment