Այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 30-ին ժամը 09:30-ից դադարեցվել է Արթիկ քաղաքի Իսահակյան, Նալբանդյան, Ղարիբջանյան, Թումանյան, Գորկու, Գայի, Շահումյան, Կերյան, Րաֆֆու, Շինարարների, Սասունցի Դավթի, Աբովյան, Թամանյան փողոցների, Լմբատ 1 թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։
Գազպրոմ Արմենիա