Բրյանսկի մարզի տներից մեկի վրա ուկրաինական ԱԹՍ–ի հարձակման հետևանքով 19-ամյա տղա է զոհվել

Բաժանորդագրվել

Հարձակման հետևանքով մեկ տուն այրվել է, մյուսի պատուհաններն են վնասվել։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Բրյանսկի Նավլյա գյուղի մասնավոր տան վրա ուկրաինական անօդաչուի հարձակման հետևանքով19-ամյա տղա է զոհվել։ Այս մասին հայտնել է Բրյանսկի մարզպետ Եգոր Կովալչուկը։

«Նավլյա գյուղում թշնամու անօդաչուն մասնավոր տան է հարվածել։ Ողբերգություն է տեղի ունեցել. 19-ամյա տղա է զոհվել։ Խորին ցավակցություններ ենք հայտնում հարազատներին ու մտերիմներին։ Ընտանիքին անհրաժեշտ օգնություն կցուցաբերենք», – գրել է Կովալչուկը Telegram-ում։

Նա նաև հավելել է, որ հարձակման հետևանքով մեկ տուն այրվել է, մյուսում էլ պատուհաններն են վնասվել։

Leave a comment