Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե

Քաղաքականություն

30.10.2026 | 11:48

«Տարածաշրջանում ներկայում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին առանձնահատուկ կարևորություն են ձեռք բերում Հարավային Կովկասի ժողովուրդների միջև խաղաղության և կայունության ամրապնդումը, խաղաղ համակեցության շարունակությունն ու երկխոսությունը»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստի ընթացքում։

Նա ասել է, որ Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև մեկնարկած խաղաղության գործընթացը և հույս ունի, որ տարածաշրջանը կհասնի տնտեսական զարգացման։

«Տնտեսական հարաբերությունները Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության անկյունաքարն են։ Երկու երկրների հարաբերությունների իրավական հիմքն ու ավելի լայն քաղաքական զարգացումները նպաստում են տնտեսական համագործակցության համակողմանի զարգացմանը։ Մեր նպատակն է զարգացնել ձեռքբերված արդյունքները, այդ թվում՝ առավելագույնս օգտագործել վրացական արտադրանքի առևտրային ներուժը, դիվերսիֆիկացնել առևտրային հարաբերությունները և ընդլայնել ներդրումային գործունեությունը»,- հավելել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment