Ինչ-որ պահի սուպերինտելեկտի գործակալները կարող են կիրառել կրիպտոարժութային սխեմաներ իրենց համար հարստություն կուտակելու նպատակով

«Սուպերինտելեկտի» ԱԻ գործակալները կարող են կիրառել կրիպտոարժութային սխեմաներ՝ իրենց, այլ ոչ թե մարդկանց համար հարստություն կուտակելու նպատակով․ այս մասին հայտնել է Իլոն Մասկը՝ անդրադառնալով Binance բորսայի հետ կապված միջադեպին։

«Ինչ-որ պահի սուպերինտելեկտի ԱԻ գործակալները կանեն դա՝ իրենց, այլ ոչ թե մարդկանց համար արժույթ վաստակելու նպատակով»,- գրել է Մասկը սոցիալական ցանցում։

Միլարդատերը մեկնաբանել էր օգտատերերից մեկի գրառումը, որը վերաբերել էր հաքերի գործողություններին․ վերջինս, ըստ տեղեկությունների, օգտագործել է սառեցված USDT-ն որպես գրավ՝ ETH-ով վարկ ստանալու համար (ETH-ն նման սահմանափակումների ենթակա չի եղել)։

Ավելի վաղ Binance-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Չանպեն Չժաոն հայտնել էր, որ կրիպտոարժութային բորսան, հնարավոր է, ենթարկվել է հաքերային հարձակման։ Հարթակի ղեկավարության տվյալներով՝ «անվտանգության հետ կապված միջադեպի» արդյունքում Binance-ի կրած վնասները կարող են հասնել մինչև 6,3 միլիարդ դոլարի։

Leave a comment