Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ՀԿԱԾ) Շիրակի տարածքային ստորաբաժանումում ապօրինի գումարներ (կաշառք) ստանալու և տալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ։ Այս մասին Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ձերբակալվածների թվում են ստորաբաժանման պետ Դավիթ Պողոսյանը և ևս երկու պաշտոնատար անձ։ Քրեական գործով անցնող պաշտոնյաներն արդեն կալանավորվել են։