«Զվարթնոց»-ում ամիսներ առաջ ձերբակալված Հովհաննեսի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
«Զվարթնոց» օդանավակայանում ամիսներ առաջ ձերբակալված, ապա մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերած Հովհաննես Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Նրա պաշտպան Կարինե Մարգարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է այդ մասին՝ նշելով, որ հինգ ամիս տևած պայքարից հետո Հովհաննես Սահակյանի նկատմամաբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվեց՝ մեղսագրվող արարքը վերջինիս կողմից կատարած չլինելու հիմքով։