Սուրբ Էջմիածնում Սկևռայի սրբոց մասանց պահարանը դուրս կբերվի հավատացյալների երկրպագության համար

Սուրբ Էջմիածնում Սկևռայի սրբոց մասանց պահարանը դուրս կբերվի հավատացյալների երկրպագության համար։

Ինչպես հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, այս իրադարձությունը նվիրված է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձին։

Կիրակի՝ նոյեմբերի 1-ին, սահմանված կարգ համաձայն, Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում կկատարվի նաև Հայրապետական մաղթանք։

Սկևռայի սրբոց մասանց պահարանում պահվում են 18 սրբերի մասունքներ, այդ թվում՝ Պետրոս, Պողոս, Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների, ինչպես նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Սուրբ Հովհան Ոսկեբերանի։

Նովոստի-Արմենիա

Leave a comment