https://arm.sputniknews.ru/20261030/katvoghikvosi-gvortsvov-inqnabacark-hajtnats-datavvori-nkatmamb-kargapahakan-varujt-e-harucvel-108686371.html
Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր… 30.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-30T11:38+0400
2026-10-30T11:38+0400
2026-10-30T11:43+0400
դատավոր
հայ առաքելական եկեղեցի
կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
ինքնաբացարկ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/07/105526236_0:66:1281:786_1920x0_80_0_0_0983e53ba7d9b461bbd26a0d36a6fed0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Բարձրագույն դատական խորհրդի տեղեկատվության համաձայն՝ վարույթը հարուցել է ՀՀ արդարադատության նախարարությունը։Դատավոր Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը նշանակված է նոյեմբերի 16-ին։ԶԼՄ–ներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վարույթը կապված է հենց կաթողիկոսի և եպիսկոպոսների գործով ինքնաբացարկ յհայտնելու հետ։Հիշեցնենք, որ դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով, որ իր փաստաբանական արտոնագիրը ժամանակին ստացել է տվյալ քրեական գործով փաստաբան Արա Զոհրաբյանից։Դրանից հետո գործը վերաբաշխվել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։Օգոստոսի 28-ին Ռուշանյանը որոշել էր գործն ուղարկել Երևանի քրեական դատարան՝ պատճառաբանելով, որ կաթողիկոսին առաջադրված մեղադրանքում հստակեցված չէ, թե որտեղ է ընդունվել Արման Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ հայրապետական տնօրինությունը։ Մինչդեռ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների մեղադրանքում որպես դեպքի վայր նշված է Էջմիածինը։Երևանում գործը մակագրվել էր դատավոր Վահագն Մելիքյանին, որն ընդդատության հարցը պարզելու համար դիմել էր Վճռաբեկ դատարան։Վճռաբեկ դատարանը որոշել էր, որ գործն ընդդատյա է Արմավիրի մարզի դատարանին՝ քննադատելով այն Երևան ուղարկելու որոշումը։ Ի վերջո, քրեական գործը կրկին վերադարձվել է դատավոր Սերժ Ռուշանյանի վարույթ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/07/105526236_72:0:1208:852_1920x0_80_0_0_dd23ef98846ff0707c8fcbee54ee68d2.jpg.webp
դատավոր, հայ առաքելական եկեղեցի, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, ինքնաբացարկ
դատավոր, հայ առաքելական եկեղեցի, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, ինքնաբացարկ
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Բարձրագույն դատական խորհրդի տեղեկատվության համաձայն՝ վարույթը հարուցել է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Դատավոր Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը նշանակված է նոյեմբերի 16-ին։
ԶԼՄ–ներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վարույթը կապված է հենց կաթողիկոսի և եպիսկոպոսների գործով ինքնաբացարկ յհայտնելու հետ։
Դրանից հետո գործը վերաբաշխվել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։