Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

https://arm.sputniknews.ru/20261030/katvoghikvosi-gvortsvov-inqnabacark-hajtnats-datavvori-nkatmamb-kargapahakan-varujt-e-harucvel-108686371.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/07/105526236_72:0:1208:852_1920x0_80_0_0_dd23ef98846ff0707c8fcbee54ee68d2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դատավոր, հայ առաքելական եկեղեցի, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, ինքնաբացարկ

դատավոր, հայ առաքելական եկեղեցի, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, ինքնաբացարկ

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Բարձրագույն դատական խորհրդի տեղեկատվության համաձայն՝ վարույթը հարուցել է ՀՀ արդարադատության նախարարությունը։

Դատավոր Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը նշանակված է նոյեմբերի 16-ին։

ԶԼՄ–ներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վարույթը կապված է հենց կաթողիկոսի և եպիսկոպոսների գործով ինքնաբացարկ յհայտնելու հետ։

Հիշեցնենք, որ դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով, որ իր փաստաբանական արտոնագիրը ժամանակին ստացել է տվյալ քրեական գործով փաստաբան Արա Զոհրաբյանից։

Դրանից հետո գործը վերաբաշխվել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։

Օգոստոսի 28-ին Ռուշանյանը որոշել էր գործն ուղարկել Երևանի քրեական դատարան՝ պատճառաբանելով, որ կաթողիկոսին առաջադրված մեղադրանքում հստակեցված չէ, թե որտեղ է ընդունվել Արման Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ հայրապետական տնօրինությունը։ Մինչդեռ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների մեղադրանքում որպես դեպքի վայր նշված է Էջմիածինը։
Երևանում գործը մակագրվել էր դատավոր Վահագն Մելիքյանին, որն ընդդատության հարցը պարզելու համար դիմել էր Վճռաբեկ դատարան։
Վճռաբեկ դատարանը որոշել էր, որ գործն ընդդատյա է Արմավիրի մարզի դատարանին՝ քննադատելով այն Երևան ուղարկելու որոշումը։ Ի վերջո, քրեական գործը կրկին վերադարձվել է դատավոր Սերժ Ռուշանյանի վարույթ։

Leave a comment