Սաուդյան Արաբիայի առաջնության 12-րդ տուրում «Ալ Նասրը» Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկի օգնությամբ 5:3 հաշվով տնային հաղթանակ է տարել «Ալ Խոլուդի» նկատմամբ:
Պորտուգալացի հարձակվողը երեք գոլ է խփել երկրորդ խաղակեսում: Դա 41-ամյա ֆուտբոլիստի 67-րդ հեթ-տրիկն էր կարիերայում և 7-րդը՝ «Ալ Նասրում»: Ռոնալդուն նախորդ անգամ հեթ-տրիկի հեղինակ դարձել էր շուրջ 2,5 տարի առաջ:
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը պրոֆեսիոնալ կարիերայում գոլերի թիվը հասցրել է 985-ի:
«Ալ Նասրը» 28 միավորով հավասարվել է առաջատար «Ալ Քադսիահին», որը մեկ հանդիպում ավելի է անցկացրել: Ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 10 հանդիպման ու դարձել 8 գոլի հեղինակ:
Դավիթ Եղիազարյան