Ռուսաստանը չէր ցանկանա Բալթիկ ծովում Հորմուզի իրադրությանը նման իրավիճակ․ Պուտին

Բաժանորդագրվել

Բալթիկ ծովում ստեղծված իրավիճակը վերջերս քննարկվել է Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը չէր ցանկանա, որ Բալթիկ ծովում ստեղծվի այնպիսի իրավիճակ, ինչպիսին Հորմուզի նեղուցում է, բայց սադրանքներին կպատասխանի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մի՞թե որևէ մեկն ուզում է, որ որ Բալթիկ ծովում ստեղծվի այնպիսի իրավիճակ, ինչպիսին Պարսից ծոցում է կամ Հորմուզի նեղուցում։ Մենք նման բան չենք ցանկանում, բայց ցանկացած մարտահրավերի կպատասխանենք»,-«Ռուսաստան-Աֆրիկա» գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է Պուտինը։

Նա համոզված է, որ եթե բանը հասնի Եվրոպայի հետ Ռուսաստանի պատերազմին, ապա դրանում հաղթողներ չեն լինի։ Պուտինի խոսքով՝ Եվրամիության առաջնորդները մինչ օրս չեն հասել Ռուսաստանի ռազմավարական պարտությանը և դժվար թե հասնեն դրան մինչև 2030 թվականը։

ՌԴ նախագահի խոսքով՝ Բալթիկ ծովում ստեղծված իրավիճակը քննարկվել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեի հետ զրույցի ընթացքում, որը կայացել էր վերջիններիս նախաձեռնությամբ։

Leave a comment