ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախատեսվում է երկու երկրների առաջնորդների նոր հեռախոսազրույցը՝ Պեսկովը նշել է.
«Առայժմ՝ ոչ»։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների նախորդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին։