Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը

Քաղաքականություն

29.10.2026 | 22:09

COP17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Ռուսլան Էդելգերիևի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը, անդրադարձ է կատարվել քննարկումների ընթացքին և համաձայնության հասնելու հնարավորություններին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Նախարարն ընդգծել է կառուցողական երկխոսության և համատեղ ջանքերի կարևորությունը՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային հանձնառությունները գործնական արդյունքների վերածելու գործում։

Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է Հայաստանի նախագահության պատրաստակամությունը՝ նպաստելու կողմերի միջև փոխըմբռնման ամրապնդմանն ու համաժողովի արդյունավետ հանգուցալուծմանը։

Leave a comment