Ղազախ գեղասահորդի սենսացիոն չեմպիոնությունն ու Իլյա Մալինինի ձախողումն Օլիմպիական խաղերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայում անցկացվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարի տղամարդկանց մենասահքում սենսացիոն հաղթանակ է տարել Ղազախստանի ներկայացուցիչ Միխայիլ Շայդորովը։

Կարծ ու ազատ ծրագրերի համագումարում 21-ամյա գեղասահորդը վաստակել է 291.58 միավոր։ Օլիմպիական փոխչեմպիոն է դարձել ճապոնացի Յումա Կագիյաման (280.06), բրոնզե մեդալին արժանացել է նրա հայրենակից Սյուն Սատոն (274.90)։

Աշխարհի կրկնակի չեմպիոն, ԱՄՆ ներկայացուցիչ Իլյա Մալինինը ձախողել է ազատ ծրագիրը և գրավել 8-րդ տեղը։ Ամերիկահայ մասնագետ Ռաֆայել Հարությունյանի սանը մեծ առավելությամբ հաղթել էր կարճ ծրագրում և համարվում էր չեմպիոնության գլխավոր ֆավորիտը։ Ազատ ծրագրի ժամանակ նա դարձյալ կատարեց հետադարձ սալտո, սակայն երկու անգամ ընկավ հնարքների ընթացքում։

Միխայիլ Շայդորովը Ղազախստանի առաջին օլիմպիական չեմպիոնն է գեղասահքում։ Կարճ ծրագրից հետո նա 5-րդ տեղում էր։

Ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը, որոնք սպորտային զույգերի կարճ ծրագրի որակավորման փուլում ելույթ կունենան փետրվարի 15-ին:



Leave a comment