«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին բուժում ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Բելգիացի մասնագետը վերականգնողական փուլը կշարունակի տանը:

Վենսան Կոմպանին օրեր առաջ «Բավարիայի» մարզման ժամանակ կորցրել էր գիտակցությունը և հոսպիտալացվել: Ախտորոշվել է ուղեղաթաղանթի գրգռվածություն, որն ուղեկցվել էր մկանային ջղաձգումներով:

Դեռ հայտնի չէ, թե երբ է 40-ամյա մարզիչը վերադառնալու աշխատանքի։

Վենսան Կոմպանին 2024 թվականից է գլխավորում «Բավարիան»:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment