Քաղաքականություն
30.10.2026 | 14:27
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դեմ է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը, եթե այն բխելու է Ադրբեջանի պահանջներից։ Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում:
«Ալիևյան սահմանադրությունը չի կարող Հայաստանում անցնել, չի կարող հարևան երկրի ղեկավարը որոշել մեր Սահմանադրությունը»,- ասաց Կարապետյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ընդդիմությանը կարող է ներկայացնել առաջարկ՝ Սահմանադրության փոփոխության շուրջ նրանց աջակցությունը ստանալու համար, Կարապետյանը նշեց, որ վարչապետն այդպիսով ընդունում է՝ դեռևս հնարավոր են Ադրբեջանից նոր պահանջներ։ Նրա խոսքով՝ իշխանությունը խաղաղության անվան տակ ընտրությունների է գնացել՝ չիմանալով, թե Ադրբեջանն ինչ է պահանջելու հետագայում։
«Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիք։ Կարող է լինել աշխարհում լավագույն թուղթը, բայց պետք է երաշխավոր ունենա»,- ասեաց նա։
Կարապետյանը նաև հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում աջակցել Սահմանադրության փոփոխությանը՝ անկախ վարչապետի հնարավոր առաջարկներից։
Մանրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան